Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Հարմարավետություն
Նոր Tourismo-ն

Հարմարավետություն

Ուղևորների համար դժվար թե լինի առավել կարևոր պաշտպանություն, քան վարորդի ուշադրության կենտրոնացումը: Դրա համար Mercedes-Benz-ը ներդրել է ամեն ինչ Tourismo զբոսաշրջային ավտոբուսների վարորդների աշխատատեղը հնարավորինս դասավորված և էրգոնոմիկ կազմավորելու համար:

Նոր Tourismo-ի չափսերը հստակ ընկալելի են նաև ղեկանիվի հետևում: Այն առաջարկում է ջոսթիկային լծակով, բարձրակարգ մակերեսներով և հարմարավետ դասավորությամբ երկու տեսակի աշխատանքային վահանակ: Առաջարկվում են ֆունկցիոնալությամբ աչքի ընկնող Basic Plus և հարմարավետ համալրված Comfort Plus տարբերակները: Երկու տարբերակներն էլ ունեն բանալիների Basic Key էլեկտրոնային համակարգ: Տարբերակային համալրման կազմում առաջարկվում է Standard Key համակարգը, որն ունի հեռակառավարում և կենտրոնական կողպում:

Աշխատանքային վահանակ Basic Plus

Աշխատանքային վահանակ Comfort Plus 

Բազային կառուցվածքը, այդ թվում՝ նոր բազմաֆունկցիոնալ ղեկանիվը և սարքավորումների նոր վահանակը, երկու մոդելների մոտ նույնն են: Բոլոր ցուցիչ սարքերը դասավորված են տեսողական հարմար դիրքով և հեշտ օգտագործվում են առանց նստած դիրքի փոփոխության: Առավել կատարելագործված բազմաֆունկցիոնալ ղեկանիվը, ինչպես նաև բարձր լուծայնությամբ TFT գունավոր էկրանն իր ինտուիտիվ կառավարվող Stacks-and-Cards ընտրացանկով հեշտացնում են վարորդի աշխատանքը ղեկի հետևից: Լրացուցիչ ներկառուցված է նաև Coach smartInfotainment (CMS) համակարգը կրկնակի DIN ստանդարտի համապատասխանությամբ:

Չփայլող էկրանը տրամադրում է բոլոր կարևոր տեղեկությունները մեկ հայացքով և օգնում է վարորդին՝ ըստ հարցման տրամադրելով մանրամասն տվյալներ ուղևորության և վառելիքի ծախսի վերաբերյալ: Այսպես վարորդը կարող է իր ուշադրությունը կենտրոնացնել միայն ճանապարհի վրա՝ ինչը շատ կարևոր է ընթացքային անվտանգության ապահովման համար: Վարորդի համար նախատեսված են նաև պահատեղեր և ընդարձակ թաքստոցներ:

Basic Plus աշխատանքային վահանակի կազմում առաջարկվում է 54 լիտր տարողունակությամբ սառնարան*: Աշխատանքային վահանակը կարող է համալրվել դրամարկղային սարքով և վճարման համակարգով: Ցանկության դեպքում աստիճաններից մեկում կարող է տեղադրվել նաև չհրկիզվող պահարան:

Ի տարբերություն ստանդարտ համալրմանը՝ Comfort Plus աշխատանքային վահանակը վարորդին առաջարկում է առավել շատ հարմարություններ: Սառնարանի* տարողունակությունն այստեղ 67 լիտր է, իսկ կենտրոնական բարձակի երկու լրացուցիչ պահատեղերը հոգում են վահանակի կարգուկանոնի մասին: Ավտոբուսի վարորդի չափազանց հարմարավետ նստատեղի** կողքին տեղադրված է ևս մեկ նստատեղ, որն ապահովում է ավելի մեծ տարածք և հարմարավետություն:

Ընդարձակ, բարեհամբույր և լավագույնս կահավորված. ահա այսպես է դիմավորում Tourismo-ի սրահն իր ուղևորներին: Առաջամասի լայն դռները և կոր բռնաձողերը, ինչպես նաև թափքը մայթին հավասարեցնելու ֆունկցիան, որն արդեն առաջակվում է Tourismo-ի ստանդարտ համալրման կազմում, օգնում են հեշտությամբ բարձրանալ ավտոբուս:

Ընդարձակ սրահի բազմաթիվ պահատեղերն ու թաքստոցներն ապահովում են լրացուցիչ տարածք և թույլ են տալիս զգալ հարմարավետ: Բազմաբաժին առաստաղը կողային հատվածներում սահուն կերպով դառնում է բեռնադարակներ: Ընդարձակության զգացումն ավելի հաճելի է դառնում երկգոտի կարգավորմամբ լրիվ ավտոմատ հզոր օդորակման համակարգի* շնորհիվ: Տաքացման և հովացման երկու շրջանառություններն ապահովում են հավասար ջերմաստիճան ավտոբուսի սրահում:

Հատուկ սպասարկիչ կոմպլեկտները, ինչպես նաև յուրաքանչյուր նստարանի կողքին որպես տարբերակ առաջարկվող լիցքավորման USB բնիկները կամ 230 վոլտ վարդակներն ապահովում են հաճելի ուղևորություն և բավարար հոսանք էլեկտրոնային սարքերի համար: Երկար ուղևորությունները հաճելի է դարձնում նաև ավտոբուսի խոհանոցային հատվածը:

Ուղևորասրահը կարելի է կահավորել ըստ օգտագործման կամ ֆունկցիոնալ նշանակության՝ ուշադրության կենտրոնում պահելով հարմարավետությունը: Այստեղ օգնության են գալիս TravelStarEco (TSE) նստարանները, որոնք առաջարկվում են բարձրացվող արմնկակալներով, եզրային նստարանների կողային կարգավորմամբ, կարգավորվող թիկնակներով և ոտնատեղով: Նստարանների համար առաջարկվում է նաև երկու տեսակի կտորից երեսպատում: Նոր ստեղծված Softline տարբերակում երեսպատումը գրեթե սահմաններ չունի: Luxline երեսպատումը համապատասխանում է առավելագույն հարմարավետության պահանջներին:

Կարևոր չէ, թե որքան է տևում ուղևորությունը՝ դասական կարճ է, թե՞ հեռու երկարատև. ուղևորների պահանջներն օրըստօրե աճում են առաջին հերթին կապակցման հնարավորությունների և ուղևորների տեղեկատվական համակարգերի նկատմամբ: Tourismo-ն ուղևորության ընթացքում դառնում է կապակցման թեժ կետ. արագ ինտերնետային կապ ապահովելու համար ավտոբուսը կարող է համալրվել WLAN երթուղիչով, որի օգնությամբ ուղևորները կարող են հանգիստ օգտվել համացանցից: Իսկ լավագույն ժամանց ապահովելու համար Coach մեդիա-երթուղիչի միջոցով ուղևորներին կարող է առաջարկվել նաև երաժշտության կամ ֆիլմերի ընտրանի: Երթուղիչն օգնում է նաև բարձրացնել ավտոբուսի անվտանգությունը. հակաառևանգման ֆունկցիան ավտոբուսի շարժիչի յուրաքանչյոր գործարկման կամ անջատման դեպքում GPS-ի միջոցով ձեզ ուղարկում է էլփոստ կամ կարճ հաղորդագրություն ավտոբուսի տվյալ պահին գտնվելու վայրի տեղեկատվությամբ: 

* Ավտոբուսի օդորակման համակարգը, ինչպես նաև սառնարանը, լիցքավորված են R-134a տեսակի սառեցնող նյութով և պարունակում են ֆտորացված ջերմոցային գազ: Օգտագործվող սառեցնող նյութի մանրամասն տվյալներով ցուցիչ պիտակները փակցված են համապատասխան սարքերի վրա: Այս մասին մանրամասն տեղեկացեք ավտոբուսի շահագործման ձեռնարկում: Ավելի ճշգրիտ տվյալներ կարող եք ստանալ տեխնիկական տվյալների համապատասխան բրոշյուրից:
** Նոր սերնդի վարորդական նստարանների համար տարբերակային համալրման կազմում առաջարկվում է օդափոխության և նստատեղի տաքացման ներկառուցված ֆունկցիա*, ինչպես նաև բարձրության կարգավորմամբ եռակետ ֆիքսող ամրագոտիների համակարգ: