Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Տեխնոլոգիաներ
Նոր Tourismo-ն

Տեխնոլոգիաներ

Նորարարական շարժահաղորդ տենոլոգիաների մշակման գործում Mercedes-Benz-ը հավատարիմ է մնում նորարարության առաջատարի իր դերին. BlueEFFICIENCY տեխնոլոգիայով և BlueTEC® 6-ով հզոր շարժիչները տպավորում են շրջակա միջավայրի նկատմամբ իրենց բարձր անվտանգությամբ և իրենց արդյունավետությամբ: Շարժիչներ, փոխանցումատուփեր, քարշակ կամրջակներ և արտանետվող գազերի չեզոքացում. Tourismo-ի շարժահաղորդ համակարգի այս բոլոր բաղադրիչները մեկ արտադրողից են, ինչի շնորհիվ հիանալիորեն համապատասխանեցվում են միմյանց:

Հետևամասում աշխատում են շարքաձև դասավորությամբ վեց մխոցավոր գերժամանակից նոր սերնդի շարժիչներ: Ունենալով 7,7 և 10,7 լիտր աշխատանքային ծավալ՝ դրանք կոմակտ են և միաժամանակ հզոր: Կախված մոդելից՝ հզորությունը կարող է լինել 260 կՎտ-ից (354 ձիաուժ) մինչև 335 կՎտ (456 ձիաուժ):

OM 470 շարժիչով որպես զբոսաշրջային ավտոբուս օգտագործվելու դեպքում մրուրի զտիչը առաջին անգամ ենթակա է փոխարինման միայն 360.000 կիլոմետր վազքից հետո, որից հետո փոխարինման հաճախականությունը կարող է լինել յուրաքանչյուր 240.000 կիլոմետրից հետո: Միջքաղաքային ուղևորափոխադրումների և որպես զբոսաշրջային ավտոբուս օգտագործվելու դեպքում OM 936 շարժիչի յուղը պետք է փոխվի յուրաքանչյուր 90.000 կիլոմետրից հետո, իսկ OM 470 շարժիչի դեպքում՝ յուրաքանչյուր 120.000 կիլոմետրից հետո:

Աերոդինամիկ դիմադրության 0,33 գործակցով բարելավված աերոդինամիկ հատկությունների, սպառիչների կառավարման, ըստ անհրաժեշտության շարժիչի պարապ աշխատանքի պտույտների քանակի ավելացման և մարտկոցի օպտիմալ լիցքավորման շնորհիվ ծախսն էլ ավելի է նվազեցվել: Խնայողության ևս մեկ հնարավորություն են տալիս տարբերակային համալրման կազմում առաջարկվող Predictive Powertrain Control և Eco Driver Feedback էլեկտրոնային օգնականները:

 

OM 470 շարժիչով և 265 կՎտ հզորությամբ Tourismo-ի ուժային փոխանցումն ստանձնում է Mercedes-Benz-ի սեփական արտադրության վեցաստիճանային փոխանցումատուփը: Սակայն ընկերությունները նախընտրում են Mercedes-Benz GO 250-8 PowerShift ութաստիճանային լիովին ավտոմատ փոխանցումատուփը, որը կառավարվում է ղեկանիվի լծակից: Հատուկ ավտոբուսների համար նախագծված այս փոխանցումատուփը տպավորում է ոչ միայն իր հիանալի փոխհամաձայնեցված փոխանցման ունակությամբ, այլ նաև հավասարաչափ սահուն և արագ փոխանցումներով: Բացի վարորդի աշխատանքը հեշտացնելուց, այն թեթևացնում է նաև փոխանցման մեխանիզմի և կցորդման ծանրաբեռնումը:

Գործնականում շատ կարևոր են բարձր առաձգականությունը և պտույտների արդեն իսկ փոքր քանակի դեպքում ուժեղ թափառքը, քանի որ այդպես ապահովում են շարժիչների ուժի օպտիմալ փոխանցումը:

Ընկերությունները նույնպես շահում են. հոսանքի փոքր ծախսից, բարձր հուսալիությունից և տեխսպասարկման երկարատև ընդմիջումներից: Այս հատկությունների շնորհիվ Tourismo-ն դառնում է բարձր արդյունավետությամբ և տնտեսող ավտոբուս, որի ձեռքբերումն արագ փոխհատուցվում է:

Tourismo-ի նախագծման ընթացքում տնտեսական արդյունավետությունը եղել է ամենակարևորը մեր գնորդների համար: Համալրումների լայն տեսականին թույլ է տալիս կատարել նպատակուղղված ընտրություն պահանջներին համապատասխան՝ ապահովելով լավագույն նախադրյալները տնտեսապես արդյունավետ շահագործման համար:

Օրինակ որպես բազային շարժիչ առաջարկվում է 7,7 լիտր աշխատանքային ծավալով OM 936-ը, որի հիմքում շարքաձև դասավորությամբ վեց մխոցանի կոնցեպտն է: Հետո գալիս է OM 470-ը 10,7 լիտր աշխատանքային ծավալով: Հիմնական տեղը զբաղեցնում է 290 և 315 կՎտ (428 ձիաուժ) հզորությամբ շարժիչը:

Ուժային փոխանցման կարևորագույն բաղադրիչը շարքաձև դասավորությամբ վեց մխոցանի OM 470 շարժիչն է 10,7 լիտր աշխատանքային ծավալով և 265 կՎտ-ից (360 ձիաուժ) 335 կՎտ (456 ձիաուժ) հզորության չորս աստիճաններով: Այն ապահովում է բարձր ընթացքային դինամիկա հոսանքի նվազագույն ծախսով: BlueTEC® 6 դիզելային տեխնոլոգիայով շարժիչի աշխատանքը SCR տեխոնոլոգիայի շնորհիվ անվնաս է շրջակա միջավայրի համար և տնտեսող է: 265 կՎտ հզորությամբ OM 470 շարժիչի դեպքում ուժային փոխանցումն ստանձնում է ստանդարտ համալրման կազմում առաջարկվող սեփական արտադրության վեցաստիճանային փոխանցումատուփը: Որպես տարբերակային համալրում առաջարկվում է նաև հարմարավետ, սահուն փոխանցումներով ավտոմատ ութաստիճանային Mercedes-Benz GO 250-8 PowerShift փոխանցումատուփը:

Ապահովում է բարձր ընթացքային դինամիկա հոսանքի նվազագույն ծախսով: Շարժիչների իր բազմազանությամբ Tourismo-ն մշտապես հիանալիորեն կհամապատասխանի ձեր ընկերությունում ավտոբուսի օգտագործման նշանակությանը:

Mercedes-Benz OM 936, Blue EFFICIENCY Power շարժիչ, շարքաձև դասավորությամբ ուղղահայաց ներկառուցված վեց մխոցներով, արտանետումների Euro VI նորմայով և 7,7 լ աշխատանքային ծավալով: Հզորություն՝ 260 Կվտ (354 ձիաուժ) րոպեում 2200 պտույտի դեպքում: Համապատասխան պտտող մոմենտը կազմում է 1.400 Նմ: Շարժիչն ունի ընդհանուր ներմղիչ պոմպով ներարկման համակարգ: Ներարկման ճնշումն ապահովում է բարձր ճնշման պոմպը:

Mercedes-Benz OM 470, Blue EFFICIENCY Power շարժիչ, արտանետումների Euro VI նորմայով, շարքաձև դասավորությամբ ուղղահայաց ներկառուցված վեց մխոցներով և 10.7 լ աշխատանքային ծավալով: Հզորություն՝ 315 Կվտ (428 ձիաուժ) րոպեում 1800 պտույտի դեպքում: Առավելագույն պտտող մոմենտը կազմում է 2100 Նմ: Շարժիչն ունի ընդհանուր ներմղիչ պոմպով ներարկման համակարգ: Ներարկման ճնշումն ստացվում է X-PULSE ներարկման համակարգի միջոցով, որի դեպքում ճնշումն ուժեղանում է ինժեկտորում: