Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Ընդհանուր տնտեսական արդյունավետություն
Նոր Tourismo-ն

Ընդհանուր տնտեսական արդյունավետություն

Mercedes-Benz-ի ավտոբուսները տասնյակ տարիների ընթացքում աչքի են ընկել իրենց հուսալիությամբ և տնտեսական արդյունավետությամբ: Նոր Tourismo-ն կատարում է ևս մեկ քայլ առաջ ապագայի տեխնոլոգիաների և արդյունավետության բարելավման ուղղությամբ: Այն հավասարապես հիմնվում է ներկայիս ժամանակակից և կատարյալ ստանդարտ տեխնոլոգիաների վրա, որոնք համապատասխանում են որակի բարձր պահանջներին: Կատարելագործված և հատկապես տնտեսող փոխանցումային համակարգերի, ինչպես նաև աերոդնիամիկ լավարկումների շնորհիվ վառելիքի ծախսն էլ ավելի է նվազում: Միևնույն ժամանակ բարձրանում է արդյունավետությունը՝ օպտիմալացնելով ձեռքբերման և շահագործման ծախսերը: Դա նշանակում է՝ առավելագույն արդյունավետություն առավելագույն ընթացքային հարմարավետությամբ:

Դուք կարող եք ձեռնարկել որոշակի միջոցներ՝ ավտոբուսը տնտեսապես ավելի արդյունավետ վարելու համար. Առաջացող ծախսերի մոտ մեկ երրորդի վրա կարելի է ակտիվորեն ներազդել: Նոր տարբերակային համալրումները, որոնք են փոխանցման կառավարման բլոկի կանխատեսական վերահսկումը (PPC) ավտոմատ և մեխանիկական փոխանցումատուփերի համար կամ ընթացային ոճի վերաբերյալ անհատական խորհուրդներ տվող Eco Driver Feedback-ը (EDF), կօգնեն ձեր վարորդին էլ ավելի նվազեցնել հոսանքի ծախսը:

Ներդրման, ծախսի, պահպանման և մնացորդային արժեքի առումով Tourismo-ն ձեր ընկերությանն առաջարկում է ընդհանուր տնտեսական արդյունավետության առավելություններ: Tourismo-ում ամեն ինչ նախագծվել է այնպես, որ նվազագույնի հասցվեն թանկարժեք պարապուրդները: Երկարատև շահագործվելուն օգնում են նաև տեխսպասարկումների միջև ընկած երկար ընդմիջումները և մինչև 120000 կիլոմետր* վազքից հետո միայն յուղը փոխելու անհրաժեշտությունը: 

Ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրին Tourismo-ն մտածում է արդյունավետ ցուցանիշների մասին իր յուրահատուկ տնտեսող հատկության շնորհիվ: Ի տարբերություն նախորդ մոդելի՝ նույն համալրման դեպքում հոսանքի ծախսն աննշան է: Դա շահավետ կլինի ոչ միայն ձեր հաշվեկշռի, այլ նաև շրջակա միջավայրի համար, ինչը հնարավոր է դառնում ավտոմեքենայի տեխնիկական հագեցվածության, մեքենավարման ոճի խելացի վերլուծության և դրանց համապատասխանեցված OMNIplus դասընթացների հիանալի համատեղման շնորհիվ:

Միջին արժեքներով հաշվարկի օրինակ գերմանական շուկայի համար: Ձեռքբերման և շահագործման ընդհանուր ծախսային բաժիններ Tourismo-ի օրինակով, Euro VI: Պայմաններ. շահագործում՝ 8 տարի, վազք՝ 85.000 կմ, շուկա՝ Գերմանիա: Հաշվարկը ճիշտ է 2017թ. մարտի դրությամբ:

Շարժիչն ու բոլոր կարևոր ագրեգատները** տեղակայված են հասանելի վայրում՝ հեշտացնելով տեխսպասարկման աշխատանքները: OMNIplus-ն առաջարկում է լիարժեք համապատասխանեցված ծառայություններ և կատարում է պահեստամասերի արագ մատակարարում՝ ապահովելով ավտոբուսի աշխատանքային վիճակի արագ վերականգնումը: Նորոգումն ու տեխսպասարկումը ոչ միայն փող արժեն, այլ նաև՝ ժամանակ: Ձեր ավտոպարկը մշտական աշխատանքային վիճակում է և որպեսզի պահպանի իր անխափան աշխատանքը, անհրաժեշտ է իրականացնել կանոնավոր և ամբողջական տեխզննումներ: Նոր Tourismo – ն համալրվել է «Bus data center» - ի նոր տվյալներով։ Այսօր արդեն հեշտությամբ փոխանցվում են ավտոբուսի գտնվելու վայրի մասին տվյալները, ինչպես նաև ախտորոշման տվյալները: Մեկ կոճակի սեղմում, և ավտոբուսի տվյալներն ավտոմատ փոխանցվում են OMNIplus 24h SERVICE շուրջօրա սպասարկման ծառայության թեժ գծին: OMNIplus Uptime համակարգի դեպքում տվյալների փոխանցումը տեղի է ունենում լիարժեք ավտոմատացված ձևով: Գտնվելու վայրի մասին ճշգրիտ տվյալներ փոխանցելու շնորհիվ սպասարկող անձնակազմն էլ ավելի արագ է մոտենում ավտոբուսին: Ավտոբուսի արագ վերանորոգումը տեղում իրականացնում են տեխսպասարկման լավագույն պատրաստվածությամբ և գիտակ աշխատակիցները: Այդպիսի դեպքերում հաճախ տեխսպասարկման կետ այցելելու կարիք չի լինում: Դա մեծ չափով խնայում է ժամանակը:

Tourismo-ն հատկապես ավելի տնտեսող է անգամ այն ժամանակ, երբ այն դուրս է գալիս ձեր ավտոպարկից: Չէ որ ավտոբուսի մնացորդային արժեքը նույնքան կարևոր է, որքան նրա համար ձեր կատարած սկզբնական ներդրումը: Ավտոբուսի շահագործման ժամկետի ավարտին նույնպես կա հնարավորություն՝ առաջարկելու ձեր կապիտալի օգտագործման պլանավորման ապահով տարբերակներ:

* Գործում է միայն ուղևորափոխադրման համար OM 470 շարժիչի դեպքում: OM 936 շարժիչը պահանջում է տեխսպասարկման նվազագույն ընմիջումներ, որը կազմում է 90000 կմ:
** Ավտոբուսի օդորակման համակարգը, ինչպես նաև սառնարանը լիցքավորված են R-134a տեսակի սառեցնող նյութով և պարունակում են ֆտորացված ջերմոցային գազ: Օգտագործվող սառեցնող նյութի մանրամասն տվյալներով ցուցիչ պիտակները փակցված են համապատասխան սարքերի վրա: Այս մասին մանրամասն տեղեկացեք ավտոբուսի շահագործման ձեռնարկում: Ավելի ճշգրիտ տվյալներ կարող եք ստանալ տեխնիկական տվյալների համապատասխան բրոշյուրից: