Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Անվտանգություն վթարի ժամանակ
Նոր Tourismo-ն

Անվտանգություն վթարի ժամանակ

Նույնիսկ եթե ավտոբուսը դասվում է ամենաանվտանգ տրանսպորտային միջոցների թվին, և վթարների վտանգը ավտոբուսի դեպքում շատ չնչին է, վթարներ այնուամենայնիվ կարող են պատահել:

Mercedes-Benz-ը մտածել է այն մասին, որ վթարների հետևանքները հնարավորինս մեղմ լինեն: Այսպես օրինակ Tourismo-ի բարձր պասիվ անվտանգության կարևոր գործոններից է թափքի ամրությունը:

Բաից այդ, Tourismo-ի ներսում նախատեսված են միջնապատեր, բռնաձողեր և նստարանների հատուկ դասավորություն, որոնք հարվածի կամ շրջման ժամանակ կլանում են հարվածի ուժը: Սա կարևոր պաշտպանիչ հատկանիշ է ուղևորների համար:

Ճակատային բախման պաշտպանիչը (FCG) ապահովում է բարձր անվտանգություն ավտոբուսի դիմացի մասում, երբ տեղի է ունենում ճակատային բախում, ինչպես նաև լայնակի պրոֆիլի օգնությամբ ապահովում է հուսալի պաշտպանություն գլորամոտեցումից: FCG-ի լայնակի պրոֆիլի հետևում տեղադրված են դեֆորմացվող տարրեր, որոնց ուժի կլանիչ կառուցվածքի շնորհիվ բախման ժամանակ հարվածի ուժը փոխակերպվում է դեֆորմացման ուժի: Այսպես բախման հետևանքները զգալիորեն նվազեցվում են ավտոբուսի բոլոր ուղևորների համար: Քանի որ վարորդի նստատեղը ղեկի, ոտնակների և նստարանի հետ միասին տեղադրված է մեծ ամբողջական շրջանակի վրա, ուժեղ ճակատային վթարի ժամանակ այս հատվածը կարող է ամբողջությամբ հետ հրվել՝ ստեղծելով լիարժեք ապահով տարածք վարորդի համար: Այսպիսով, Active Brake Assist 4 և FCG համակարգերի համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է ապահովել անվտանգության դեռևս չգերազանցած մակարդակ ինչպես վարորդի և ուղեկցորդի, այնպես էլ՝ ուղևորների համար: FCG-ն բավարարում է ավտոբուսների հարվածային փորձարկման համար գլորամոտեցման պաշտպանության ECE-R 93 նորմով և օրենքով սահմանվող պահանջները:

Ավտոբուսի բարձր պասիվ անվտանգության կարևոր գործոններից է նաև թափքի ամրությունը: Նրա բարձր դիմադրողականության շնորհիվ հնարավոր է նվազեցնել վթարի հետևանքները: Mercedes-Benz ավտոբուսների թափքի բարձր ամրությունն ապահովում են նաև օպտիմալ քաշով լայնակի դիաֆրագմաները: Ամրությունը սահմանվում է ECE-R 66/02 կանոնակարգի համաձայն: Այն սահմանում է «կենդանի մնալու» ճշգրիտ հավանականությունը, ինչը վթարի ժամանակ պետք է ապահովի կառուցվածքը:

Անվտանգ ավտոմեքենաների կառուցումը Mercedes-Benz-ի ամբողջական անվտանգության կոնցեպցիայի գերագույն նպատակն է: Դա ներառում է նաև այն միջոցառումները, որոնք օգնում են նվազեցնել վթարի հետևանքները: Այդ պատճառով մեր աշխատանքի կարևոր մասն է կազմում փրկարարական ծառայությունների մասին նպատակուղղված իրազեկումը: Քանի որ մեր ավտոբուսների և դրանց անվտանգության համակարգերի մանրամասն իմացությունը փրկարարական ծառայություններին կօգնի ավելի արագ հասնել տուժած մարդկանց: Եվ փրկել կյանքերը: