Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Վտանգի դեպքում
Նոր Tourismo-ն

Վտանգի դեպքում

Վթարից առաջ անցնում են արժեքավոր վայրկյաններ, որոնց ընթացքում կարելի է դեռևս կանխել վտանգը: Tourismo-ի դեպքում ESP® և BAS համակարգերի սենսորային սարքերը ժամանակին զգում են վթարային կրիտիկական իրավիճակները, օրինակ չափից ավել կամ չափից պակաս ղեկավարումը, ղեկի կրիտիկական շարժումները, խուճապային և վթարային արգելակումները:

Բացի այդ, ընթացքային անվտանգությունը մեծացնում են ճանապարհի հետ հիանալի կցորդում ունեցող ընթացային մասը և հանգիստ ղեկավարումը: Դրա համար պատասխանատու է առջևի կամրջակի անիվների անկախ կախոցը:

Անկախ հեռավորության ավտոմատ պահպանման (ART) համակարգի աշխատանքից՝ Ակտիվ արգելակմանն օժանդակող 4 (ABA 4) համակարգը վարորդին նախազգուշացնում է խոչընդոտի հետ բախվելու վտանգի մասին և անհրաժեշտության դեպքում ինքնուրույն արգելակում է ավտոբուսը: Այդ նպատակով ռադարային ղեկավարմամբ համակարգը մշտապես վերահսկում է ավտոբուսի դիմացի ճանապարհի 250 մետր շառավղով տարածքը:

Իր տեսակի մեջ աշխարհում առաջինը համարվող ABA 4 համակարգն արձագանքում է նաև հետիոտների դեպքում: Համակարգն առավելագույնը 80 մետր հեռավորության վրա հայտնաբերում է ոչ միայն դիմացից եկող կամ վազանց կատարող ավտոմեքենաներին ու անշարժ խոչընդոտներին (օր. խցանման վերջը), այլ նաև հետիոտներին: Եթե օրինակ հետիոտնի և ավտոբուսի միջև հեռավորությունը կրճատվում է մինչև վտանգավոր աստիճանի, համակարգը տեսողական ու ձայնային ազդանշաններով ահազանգում է նախ վարորդին և միաժամանակ գործադրում է մասնակի արգելակիչ ուժ մինչև ավտոբուսի կանգ առնելը, եթե վարորդը չի արձագանքում: Գործադրվող մասնակի արգելակումը թույլ է տալիս վարորդին խուսափել բախումից ավտոբուսը լիարժեք արգելակելու կամ ղեկով մանևրելու միջոցով: Բացի այդ, վտանգի մեջ գտնվող հետիոտնին վարորդը կարող է ահազանգել նաև ձայնային ազդանշանի միջոցով:

Հեռավորության կարգավորման համակարգը* (ART) թեթևացնում է վարորդի լարվածությունը արագընթաց ճանապարհներին ու ավտոմայրուղիների վրա: ART համակարգը դիմացից դանդաղ ընթացող ավտոմեքենա հայտնաբերելու դեպքում ավտոմատ դանդաղեցնում է ավտոբուսի ընթացքը, որպեսզի վերականգնի վարորդի կողմից նախապես ընտրված հեռավորությունը, որն այնուհետև ART համակարգը հաստատուն ձևով պահպանում է: Այդ նպատակով հեռավորության սենսորը յուրաքանչյուր 50 միլիվայրկյանը մեկ վերահսկում է ավտոբուսի շրջակայքը: Համակարգն առավելագույնը 200 մետրի վրա ռադարային տեղորոշիչ ֆունկցիայի երեք ճառագայթների օգնությամբ չափում է դիմացի ավտոմեքենաների միջև եղած հեռավորությունը և նրանց հարաբերական արագությունը:

ART համակարգը ճշգրիտ չափում է հարաբերական արագությունը 0,7 կմ/ժ-ի դեպքում: Եթե դիմացից որևէ ավտոմեքենա չի ընթանում, համակարգն աշխատում է որպես կրուիզ կոնտրոլ: Հեռավորության կարգավորման կրուիզ կոնտրոլն օգնում է վարորդին առաջին հերթին արագընթաց ավտոճանապարհների միջնից մեծ ծանրաբեռնվածությամբ երթևեկության դեպքում և ստանձնում է հեռավորության կարգավորմանն ուղղված արգելակիչ աշխատանքը: Դանդաղեցումն այդ դեպքում կազմում է առավելագույն արգելակիչ ուժի մոտ 20%-ը:

ART համակարգի միջոցով կարգավորվող հեռավորությունը կախված է արագությունից և կարող է հաշվարկվել արագաչափի ցուցանիշի տոկոսային հարաբերությամբ: Ստանդարտ կարգավորման դեպքում ART-ն օրինակ կարգավորում է հեռավորությունը արագաչափի ցուցանիշի մոտ 60%-ի չափով: Վարորդն, այս կարգավորումից ելնելով, կարող է սահմանել իր ցանկալի հեռավորությունը որոշակի քայլերով դեպի վեր կամ դեպի ներքև:

ART համակարգի հիմքում հեռավորության չափման ռադարն է, որը տեղադրված է ավտոմեքենայի առջևի կենտրոնական մասում: Այն անընդհատ աշխատում է ռադարի երեք ճառագայթներն այս ու այն կողմ ուղարկելով: Դրանք ուղարկվում են համակարգի կողմից և ուղղորդվում են այնպես, որ համակարգը կարողանա վերահսկել ավտոբուսին ձախից, աջից և կենտրոնին հարող տարածքները:

Կայունության կարգավորման էլեկտրոնային համակարգը (ESP®) ակտիվ գործող համակարգ է, որը մեծացնում է ընթացքային անվտանգությունն ու կայունությունը: Ոլորանային ճանապարհներին կամ թեքվելիս այն զգալիորեն նպաստում է տեղապտույտի և սահքի կրճատմանը: Այդ նպատակով ընթացքային կրիտիկական իրավիճակներում, օրինակ երբ ավտոբուսը ոլորանային ճանապարհին մոտենում է ճանապարհի սահմանագծին, համակարգը նպատակաուղղված ձևով կարգավորոում է յուրաքանչյուր առանձին անվի վրա գործադրվող արգելակիչ ուժը: Միաժամանակ կրճատվում է շարժիչի հզորությունը: Այս կերպ, ֆիզիկական հնարավորությունների սահմաններում, կանխվում է ավտոբուսի հնարավոր «կողաշրջումը»՝ գործադրելով հատուկ չափաբաժնով արգելակիչ ուժ:

ESP® համակարգը վերահսկում է նաև ավտոբուսների լայնակի արագացումը: Եթե ավտոբուսը երկար ոլորանային ճանապարհով, օրինակ ավտոմայրուղու ելքատեղերով անցնելու կամ շարքուղին արագ փոխելու արդյունքում, հայտնվում է վտանգավոր ընթացքային վիճակում, ավտոբուսի արագությունն ավտոմատ կրճատվում է այնքան, մինչև վերականգնվի ընթացքի կայունությունը: ESP® համակարգը կարելի է համեմատել մարդատար ավտոմեքենայի համանման համակարգի հետ, սակայն այստեղ այն առաջարկում է ավտոբուսի շահագործմանը հարմարեցված և ընդլայնված ֆունկցիաներ:

* Տարբերակային համալրում: