Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Երթևեկել անվտանգ
Նոր Tourismo-ն

Երթևեկել անվտանգ

Վթարներից շատերն սկսվում են նախքան բախումը: Օրինակ վատ տեսանելիության պայմանները կամ անկանխատեսելի վտանգները: Այդ պատճառով Tourismo-ն համալրված է անվտանգության մի շարք համակարգերով ու առնաձնահատկություններով, որոնք օգնում են հաղթահարել երթևեկության կրիտիկական իրավիճակները:

Այդ առանձնահատկություններն սկսվում են արդեն վարորդի էրգոնոմիկ աշխատատեղից: Վարորդը կարող է հեշտությամբ օգտագործել ավտոբուսի կառավարման բոլոր տարրերը, իսկ բոլոր ցուցիչները հիանալիորեն դասավորված են նրա առջև: Լավ տեսանելիության շնորհիվ առավել մեծ անվտանգություն են ապահովում լայն անկյամբ կողային հայելիները:

Ընթացքի ժամանակ վարորդին օգնում են էլեկտրոնային օգնականները: Արգելակային հակաբլոկավորման համակարգը (ABS) նվազեցնում է արգելակման ժամանակ անիվների բլոկավորման վտանգը: Արգելակման էլեկտրոպնևմատիկ կարգավորման համակարգի (EBS) շնորհիվ զգալիորեն կրճատվում է արգելակման ճանապարհը, քանի որ ավելի արագ և ավելի ճշգրիտ է գործադրում համապատասխան ուժ արգելակների վրա: Լրացուցիչ անվտանգություն է ապահովում անիվների տեղապտույտը կանխող համակարգը (ASR): Այն օգնում է վարորդին արագացման ժամանակ նվազեցնել քարշակ անիվների տեղապտույտը և այդպիսով՝ ավտոբուսի պոչամասի (հետնաքարշակ անիվների) կողաթեքման վտանգը:

ABS, EBS և ASR համակարգերը կազմում են անվտանգության կատարելագործված էլեկտրոնային համակարգերի հիմքը, ինչպիսիք են Կայունության կարգավորման էլեկտրոնային համակարգը (ESP®) կամ արգելակմանն օժանդակող համակարգը (BAS), որոնցով Tourismo-ն ևս համալրված է:

* Տարբերակային համալրում: