Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Տնտեսական արդյունավետություն
Tourismo Euro V

Տնտեսական արդյունավետություն

Բարձր արդյունավետությունը և տեխսպասարկման ցածր ծախսերը կարևոր մրցակցային առավելություն են ուղևորափոխադրումների խստապահանջ շուկայում: Mercedes-Benz Tourismo-ն նախագծվել է այս հատկանիշները հաշվի առնելով: Եվ այն կատարելագործվում է տարեց տարի:

Tourismo-ն հիանալի ներդրում է: Ձեռքբերման մատչելի ծախսերը, տեխսպասարկման երկարատև ընդմիջումները, կարճատև աշխատանքային պարապուրդները և ցածր պահպանման ծախսերը հաճելիորեն կզարմացնեն ձեզ: Mercedes-Benz BlueTec® դիզելային տեխնոլոգիայով նախագծված արդյունավետ Euro V և VI շարժիչները, որոնք առաջարկվում են ատանդարտ համալրման կազմում, նախատեսված են խնայելու թանկարժեք վառելիքը և ապահովում են շարժիչի երկարատև աշխատանքային պիտանիությունը: Այս բոլորը միասին նպաստում են ընդհանուր բարձր տնտեսական արդյունավետությանը: Իսկ եթե որոշեք վաճառել ձեր Tourismo-ն երկարատև շահագործումից հետո, նրա մնացորդային արժեքը, որը միջինից զգալիորեն բարձր է լինում, դրական կանդրադառնա ձեր բանկային հաշվեկշռի վրա:

Նոր Tourismo-ն համալրված է ապագայի շարժիչներով և հովացման նորարարական համակարգով: Բարձր արդյունավետությամբ և նոսր հեղուկով աշխատող նոր դանդաղիչ արգելակը շարժիչի հովացնող հեղուկն օգտագործում է և՛ որպես սառեցնող նյութ, և՛ որպես արգելակային հեղուկ: Դրա շնորհիվ յուղային/ջրային ջերմափոխանակչի անհրաժեշտություն չկա, կամ դանդաղիչ արգելակի յուղը փոխելու կարիք չի առաջանում: Դա նվազեցնում է քաշը, մեծացնում է արդյունավետությունը երկար արգելակման ճանապարհների դեպքում: Արդյունքում՝ տեխսպասարկում չպահանջող այս դանդաղիչ արգելակով ոչ միայն մեծանում է ճանապարհի անվտանգությունը, այլև կրճատվում են նաև տեխսպասարկման ծախսերը: