Քուքիների օգտագործում

Կայքէջի կառուցվածքն օպտիմալ կերպով կազմելու և այն շարունակաբար լավացնելու համար «Daimler»-ն օգտագործում է քուքիներ: Շարունակելով օգտվել կայքէջից՝ դուք համաձայնում եք քուքիների օգտագործմանը:

Մանրամասն տեղեկատվությունն ստացեք քուքիների օգտագործման մասին ցուցումներից:
Բոլոր փաստերը
Tourismo Euro V

Բոլոր փաստերը

Կան ամենօրյա ավտոբուսներ: Եվ կան Mercedes-Benz ավտոբուսներ: Եվ կան Mercedes-Benz ավտոբուսներ: Մասնավորապես, եթե հաշվի առնենք ժամանակակից շուկայում առկա մեծ մրցակցությունը, ապա շուկայի առաջատարի՝ Mercedes-Benz-ի դերը կարևոր է: Mercedes-Benz-ը երաշխավորում է նորարարական տեխնոլոգիական լուծումների առկայությունը ձեր ավտոբուսում, ինչպես նաև վստահության զգացողություն, որը կարող եք ունենալ՝ իմանալով, որ կայացրել եք լավագույն որոշումը ձեր բիզնեսի համար:

Մեկ քայլ առաջ: Գրեթե չկա այլ համաշխարհային արտադրող, որ Mercedes-Benz-ի լրջությամբ ստանձնի ավտոբուսների նախագծման պատասխանատվությունը: Դա ոչ միայն այն պատճառով է, որ 1895թ. Կարլ Բենցը նախագծեց առաջին ավտոբուսը, այլ պայմանավորված է նաև այն փաստով, որ ընկերության հիմնադրման այդ առաջին իսկ օրերից սկսած Mercedes-Benz-ն ստեղծել է հզոր, հուսալի, շրջակա միջավայրի համար անվնաս և անվտանգ փոխադրամիջոց: Եվ հենց այդ պատճառով է, որ ձեր կարիքների համար այսօր կարող եք գտնել ֆունկցիոնալ և նորարարական լուծումներ Mercedes-Benz-ից, որոնք մշտապես ուշադրության կենտրոնում են պահում ապագայի պահանջները, որպեսզի դուք կարողանաք գտնվել մրցակիցներից միշտ մի քայլ առաջ: Mercedes-Benz-ն իրեն պարտավորված է զգում այս պատասխանատվության համար: