Քուքիներ

«Ավանգարդ Մոթորս» ընկերությունն օգտագործում է քուքիները՝ հաճախորդի նախապատվությունները բացահայտելու նպատակով, ինչը հնարավորություն է տալիս  օպտիմալացնել մեր կայքի դիզայնը: Քուքիները փոքրիկ ֆայլեր են, որոնք պահպանվում են կոշտ սկավառակի վրա և առավել դյուրին են դարձնում կայքում կողմնորոշվելու և դրանից օգտվելու գործընթացը: Դրանք թույլ են տալիս նաև նույնականացնել կայքի առավել հաճախ այցելած բաժինները: Այսպիսով, մենք հնարավորություն ենք ստանում կայքը Ձեր անհատական պահանջներին համապատասխանեցնելու, ինչն իր հերթին նպաստում է ծառայությունների որակի բարելավմանը: Քուքիները հնարավորություն են տալիս նաև բացահայտելու, թե արդյոք մեր և Ձեր համակարգչի միջև եղել է կապ նախկինում: Նույնականացվում է բացառապես Ձեր համակարգչի կոշտ սկավառակում եղած քուքին։ Ձեր համաձայնության առկայության դեպքում, կայք մուտքը հեշտացնելու նպատակով Ձեր անձնական տվյալները կարող են պահպանվել քուքիում, որպեսզի Դուք ստիպված չլինեք յուրաքանչյուր անգամ նուտքագրել մուտքանունը և գաղտնաբառը: 

Իհարկե, կայքից հնարավոր է օգտվել նաև առանց քուքիների: Սակայն, բրաուզերների մեծ մասն ընդունում է քուքիներն ավտոմատ կերպով: Ուստի, բրաուզերում հնարավոր է կատարել համապատասխան կարգավորումները քուքիները չպահպանելու համար: Այդպիսի կարգավորումները գտնվում են բրաուզերի <<ընթացքիկ կարգավորումներ>> բաժնում: Բացի այդ, արդեն պահպանված քուքիները ցանկացած ժամանակ հնարավոր է նաև ջնջել: Արգելափակելով քուքիները՝ Դուք այնուամենայնիվ կարող եք այցելել մեր վեբ-կայքը, սակայն այդ պարագայում Դուք չեք կարողանա օգտվել կայքի որոշ ծառայություններից։

Անձնական տվյալների պաշտպանությունը

«Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունը ողջունում է Ձեր հետքրքրվածությունը ընկերության նկատմամբ և ուրախ է Ձեզ տեսնել կայքում: Մենք կարևորում ենք Ձեր անձնական տվյալների պաշտպանությունը՝ ապահովվելով Ձեր հարմարավետությունը մեր կայքում: Ձեր անձնական տվյալների մշակման ընթացքում դրանց պաշտպանությունն առանձնակի կաևորություն ունի մեզ համար: Կայքի այցելուների անձնական տվյալների հավաքագրումը կատարվում է կայքի գրանցման երկրի իրավական կարգավորմանը համաձայն: Անձնական տվյալների ընդհանուր պաշտպանությունն իրականացվում է «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ համաձայն: Միաժամանակ, հայտնում ենք, որ «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերության կայքերը կարող են պարունակել այլ կայքերի հղումներ, որոնց վրա սույն կարգավորումը չի տարածվում:

Անձնական տվյալների հավաքագրումը և մշակումը

Մեր կայք այցելելիս սերվերն ավտոմատ կերպով պահպանում է Ձեզ սպասարկող պրովայդերի կողմից տրամադրված  IP հասցեն, կայքը, որի միջոցով Դուք այցելել եք մեր կայք, մեր կայքի միջոցով Ձեր այցելած այլ էջերի, ինչպես նաև Ձեր այցելելու ամսաթվի և դրա տևողության  վերաբերյալ տվյալները: Անձնական տվյալները պահպանվում են բացառապես Ձեր կողմից համաձայնություն տալու դեպքում, օր.՝ գրանցման, հարցման, մրցանակների խաղարկման կամ պայմանագրի իրականացման շրջանակներում։

Անձնական տվյալների օգտագործումը և հրապարակումը

«Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունը Ձեր անձնական տվյալներն օգտագործում է բացառապես կայքի տեխնիկական և հաճախորդների բազայի կառավարման, ապրանքների վերաբերյալ հարցումների և մարքեթինգի նպատակով՝ յուրաքանչյուր դեպքում բացառապես այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ծավալով։ Անձնական տվյալները մեր կողմից կարող են տրամադրվել պետական մարմիններին միայն գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում: Մեր աշխատակիցները, գործակալությունները և առևտրային ներկայացուցիչները ևս պարտավոր են պահպանել այդպիսի տվյալների գաղտնիությունը:

Անձնական տվյալների օգտագործման թույլտվությունը

Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տվյալները բացառապես պրանքների, ծառայությունների հետ ծանոթացնելու և դրանց վերաբերյալ հարցումներ կատարելու նպատակով: Նշված նպատակներով անձնական տվյալների օգտագործումը հնարավոր է միայն Ձեր համաձայնությամբ, որը յուրաքանչյուր պահի կարող եք չեղարկել այդ մասին մեզ ծանուցելով, ինչը թույլ կտա դադարեցնել Ձեր անձնական տվյալների օգտագործումը: Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել համապատասխան վեբ-կայքում։

Անվտագություն

«Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունը ձեռնարկում է տեխնիկական և կազմակերպչական անվտանգության միջոցառումներ մեր կողմից կառավարվող Ձեր տվյալները մանիպուլացիոն գործողություններից, կորստից, վնասից և չլիազորված անձանց հասանելիությունից պաշտպանելու համար։ Մեր անվտանգության միջոցառումները մշտապես բարելավվում են տեխնոլոգիական զարգացմանը համապատասխան։

Տեղեկատվության ազտությունը

«Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունը կամ նրա ներկայացուցիչը գործող օրենսդրության պահանջների համաձայն ըստ Ձեր պահանջի կտրամադրի Ձեր անձնական տվյալների վերաբերյալ առկա տեղեկություն: Մենք Ձեզ հնարավորություն ենք տալիս անձամբ դիտելու Ձեր տվյալները և անհրաժեշտության դեպքում մաքրելու կամ փոփոխելու դրանք՝ որպես օգտատեր գրանցված լինելու դեպքում։ Եթե չնայած մեր տվյալների իսկության և արդիականության համար գործադրած ջանքերին, այնուամենայնիվ, պահպանված լինեն ոչ հավաստի տեղեկություններ, ապա մենք կուղղենք դրանք ըստ Ձեր պահանջի։ Ձեր անձնական տվյալների մշակման, պահպանման, օգտագործման վերաբերյալ առկա հարցերը, դիմումները և բողոքները կարող եք ներկայացնել մեր կոնցեռնի անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության պատասխանատուին:

Պատասխանատու անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության համար
Ավանգարդ Մոթորս ՍՊԸ
Դայմլեր կոնցեռնի գլխավոր ներկայացուցիչը Հայաստանում
Գայի պող․ 14/3
0056 Երևան, Հայաստան
Հեռ․ +374 60 680000
agm@mercedes-benz.am